National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եվ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոյի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են միջխորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացման եւ ամրապնդման անհրաժեշտության մասին, կարեւորել բարեկամական խմբերի միջեւ ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցերը:

Կողմերն անհրաժեշտ են համարել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար, արդյունաբերական կապերի զարգացումը:

Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիսկո դել Ռիոյի այցը ՀՀ Ազգային ժողով նոր շունչ կհաղորդի եւ արդյունավետ կլինի հետագա համագործակցության զարգացման գործում:

Արտակ Զաքարյանը կարեւորել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոն տեղեկացրել է Երեւանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս ունենալու մեքսիկական կողմի մտադրության մասին, ինչը հայ խորհրդարանականները ողջունել են` համարելով այն անչափ կարեւոր քայլ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով Մեքսիկայում հայ համայնքի դերին եւ գործունեությանը` հյուրը վստահեցրել է, որ հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի ներքին կյանքին` Նա տեղեկացրել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Ֆրանսիսկո դել Ռիոն նշել է, որ Մեքսիկան իր Սահմանադրության մեջ ամրագրել է արտաքին քաղաքականության սկզբուքները, որոնց թվում են ազգերի ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, միջազգային համագործակցությունը: Եվ Մեքսիկան, առաջնորդվելով այդ սկզբունքներով, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին եւ ցանկանում է լավագույնը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Նշենք, որ պատասխան այցով Մեքսիկա կայցելի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am